Իրկուտսկի շրջանի Ուստ-Կուտ քաղաքում դպրացականն իր մայրիկի հետ փրկել է սառույցի մեջ մնացած կատվին, հաղորդում է Life-ը:
Միջադեպի տեսանյութը հրապարակվել է սոցցանցերում:
Անօգնական կենդանուն փրկելու համար 8-ամյա տղան եւ նրա մայրը ստիպված էին տաք ջուր լցնել սառույցի վրա: Արդյունքում փրկարարական գործողությունները պսակվել են հաջողությամբ:
Սակայն դրանից հետո նրանք չեն լքել կենդանուն եւ շարունակել են նրան օգնել: Կատվին տարել են անասնաբույժի մոտ, որը փրկարարներին հավաստիացրել է, որ կատուն իրեն լավ է զգում:











