«Օֆիս» սիթքոմն օգնել է Արիզոնայից 21-ամյա մեխանիկին կնոջ կյանք փրկել, որը մեքենայում կորցրել էր գիտակցությունը, գրում է Esquire-ը՝ հղում կատարելով Tucson.com-ին:

Ըստ Սքոթթի՝ նա նկատել է դանդաղ ընթացող ավտոմեքենան, որի ղեկին կին էր՝ անգիտակից վիճակում: Նա չէր արձագանքում, այդ պատճառով երիտասարդն առջեւի անիվի տակ քար է դրել, կոտրել ապակին եւ բացել դուռը: Ականատեսները ահազանգել են փրկարարներին, սակայն պետք էր անհապաղ գործել, որովհետեւ Սքոթթը չէր կարող զգալ կնոջ զարկերակը:

Այդ ժամանակ մեխանիկը հիշել է «Օֆիս»-ից տեսարանը, որում Սթիվ Քարելլի հերոսը մանեկենի վրա կատարում է սրտի մերսում Bee Gees խմբի Staying Alive երգի ռիթմով: Կնոջը փրկելու ընթացքում երիտասարդը նույնպես երգում էր այդ երգը: Մեկ րոպե անց կինը գիտակցության է եկել. նրան տարել են հիվանդանոց եւ կարճ ժամանակ անց դուրս գրել: Բժիշկների խոսքերով՝ առանց Սքոթթի միջամտության իրավիճակն այլ կերպ կզարգանար:

«Ես երբեք չեմ պատրաստվել վերականգնողական միջամտության համար: Ինքս չհասկացա՝ ինչ արեցի»,-խոստովանել է Սքոթթը:

Ինչպես հաղորդում է CBS News-ը՝ հղում կատարելով «Կարմիր Խաչի» աշխատակցին, Staying Alive երգի արագությունն իսկապես համապատասխանում է րոպեում 100 հարվածին: Կան մի շարք երգեր, որոնք համապատասխանում են փրկելու համար: Մասնավորապես, Լեդի Գագայի Just Dance-ը, ABBA խմբի Dancing Queen-ը եւ Գլորիա Գեյնորի I Will Survive-ը: