Մեծ աշխատանք է կատարվել հանքերի իրական սեփականատերերի բացահայտման հետ կապված: Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, Հանրապետության արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության առաջին ազգային զեկույցին նվիրված համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում նշեց Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Վարդան Գեւորգյանը:
Նա տեղեկացրեց, որ օրենքի նախագիծն արդեն մշակել են, հիմա կառավարությունում է, շուտով կուղարկվի Ազգային ժողով:
«Նախատեսում ենք, որ ապրիլ-մայիսից այն պետք է մտնի ուժի մեջ եւի ինչեւ նոյեմբեր պետք է ունենանք օրենքը: Օրենքը քաղհասարակությանն է շատ բան տալու, նաեւ պետությանը: Օրենքը պարտադրելու է այդ ընկերություններին բացահայտել իրենց իրական սեփականատերերին, ընդհուպ մինչեւ վերջին ֆիզիկական անձը, որը կանգնած է ընկերության հիմնադիրների ակունքներում: Այդ թվում նաեւ օֆոշորային ընկերությունները պետք է բացահայտեն իրենց իրական սեփականատերերին»,-հայտարարեց փոխնախարարը:











