Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի պաշտոնանկության հարց կառավարությունում չի քննարկվել։ Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ՊԵկ ղեկավարի պաշտոնականկության հարց կառավարության օրակարգում կա՞, որին Ավինյանը պատասխանեց. «Նման քննարկումներ չեն եղել»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ աղմուկ էր բարձրացել ՊԵԿ–ում պարգեւավճարների եւ հավելավճարների շուրջ։ Ըստ մամուլում հրապարակված տեղեկության` ՊԵԿ ղեկավարությունը 8-9 մլն դրամի, աշխատակիցները` քարտուղարուհին, վարչության պետերը` 2 եւ ավելի միլիոն դրամ են ստացել։ Սակայն սրան Դավիթ Անանյանը հակադարձել էր, որ առձեռն վճարված պարգեւավճարի առավելագույնը կազմել է 1,5 մլն դրամ։