Սուտ ասած կլինեմ, եթե ասեմ, որ աշխատավարձերն առաջիկայում ուսուցիչների բարձրանալու են։ Այս մասին այսօր՝ հունվարի 30–ին, կառավարության երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։ «Տասը տարվա ընթացքում ոչ մի ուսուցչի աշխատավարձ չի բարձրացել,– հիշեցրեց նա,– այս պահին էլ պիտի սպասենք տնտեսական բարեփոխումների»։

Նախարարը պատմեց, որ անցյալ տարի ավագ դպրոցում տնօրենները կարողացել են չիջեցնել աշխատավարձերը բացառապես խնայողությունների հաշվին. այս տարի տնօրենները դիմել են նախարարին՝ նշելով, որ խնայողություններն ավարտվել են, և այլևս չեն կարող վճարել նախկինի պես։ «Նախարարությունը նախատեսում է մի քանի միլիոնի ծրագիր ներկայացնել, որը հնարավորություն կտա աշխատավարձերը չիջեցնել»,– ասաց նախարարը՝ ընդգծելով, որ աշխատավարձերը, հնարավոր է, նույնիսկ բարձրանան։