Այսօր՝ փետրավրի 21-ին,, ժամը 19:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ելույթ կունենա օպերային երգիչ Պաատա Բուրչուլաձեն:

Աշխարհի լավագույն բեմերում հանդես եկող մեծանուն երգիչը կներկայանա Ջուզեպպե Վերդիի «Աթթիլլա» օպերայի համերգային կատարմամբ` մասնակցությամբ թատրոնի մեներգիչների, սիմֆոնիկ նվագախմբի եւ երգչախմբի, դիրիժոր` Հարություն Արզումանյան, թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար` ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյան:

Մանրամասները՝ տեսանյութում