ՀՀԿ նախկին անդամ, Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանն այսօր՝ փետրվարի 23-ին, Վանաձորում կազմակերպված «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես համաժողովին եկել էր ազգային տարազով: Նա իր խոսքի սկզբում մեջբերումներ արեց Հովհաննես Թումանյանից եւ մեր «նորօրյա դասականներից» Նիկոլ Փաշինյանից:
Քննարկման ժամանակ նա հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ կառավարության անդամներին:
Նա, մասնավորապես, նշեց, որ Լոռու մարզի արդյունաբերական ներուժի 80 տոկոսը ապահովում էր Ալավերդու պղնձաձուլարանը եւ Թեղուտ ընկերությունը, որոնք երկուսն էլ այսօր փակ են.
«Լուծումը պետք է փնտրենք ոչ միայն դրանք վերագործարկելու, այդ այդ հնարավորություններն օգտագործելու մեջ: Օրինակ, Գերմանիայում ածխահանքերը ավելի քիչ շահույթ են ապահովում, քան ածխային հանքերի տուրիզմը: Իտալիայում պղնձի հանքերում ստանում են աշխարհի ամենաթանկ պանիրներից մեկը՝ ֆոնտինալ պանիրը:
Կարելի է Ալավերդու զարգացման այլընտրանքային լուծումներից մեկը դիտարկել պղնձահանքերի տուրիզմը:
Մենք նաեւ ձեզ ուղղված նամակ ունեմ, հանդիպել եմ 5 նախարարի հետ, բայց գործն աֆռաջ չի գնացել: Ախթալայում կարող ենք ունենալ առաջիկա 3-4 տարում 40-45 մլն դոլարի ներդրում առանց կառավարությունից մեկ կոպեկ ակնկալելու: Կարո՞ղ է կառավարությունը ոչ ստանդարտ լուծումների գնալ»,-ասաց Խաչիկյանը:
Ի պատասխան ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց. «Ոչ ստանդարտ լուծումները վտանգավոր են հետեւյալ պատճառով. Եթե դրանք այնպիսի արտոնյալ պայմաններ են, որոնք կխոչընդոտեն նույն գործունեությամբ զբաղվող այլ սուբյեկտի, ապա պատրաստ չենք նման լուծումների: Եթե ոչ ստանդարտ լուծումներ են, որ պետք է պարզապես աջակցել, որ ծրագիրը տեղից շարժվի, իսկ հետո բոլորի հետ հավասար պայմաններում շարունակի աշխատել, ապա պատրաստ ենք աջակցել:











