Հարկային օրենսգրքի փաթեթով, խնդիր ենք դնում այնպիսի փոփոխություն կատարել, որ գյուղացիները կարողանան իրենց տանը օղի քաշել, այն շուկա հանել եւ դա լինի օրինական վաճառք, այդ թվում խանութներում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 23-ին, Վանաձորում, «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նկատեց, որ այժմ գործող կարգավորումներով տնայնագործական գինու, օղու օրինական վաճառքի համար շատ բարդ սխեմա է գործում, որը փաստացի անհնար է դարձնում այդ գործընթացի իրականացումը:

«Սա շատ կարեւոր ուղղություն է եւ հնարավորություն կտա, որ ոչ միայն գաստրոտուրիզմը զարգացնել, այլեւ այնպիսի փոփոխություններ կանենք, որ գյուղացու տանը քաշած օղին ոչ բարդ ընթացակարգ անցնելուց հետո հայտնվի խանութում վաճառքի: Սա կարեւոր հնարավորություն է, որ պետք է ստեղծենք»,-ասաց նա: