Պակիստանի բանակը պնդում է, որ չորեքշաբթի առավոտյան հնդկական երկու ինքնաթիռ է խփել, որոնք խախտել են իր օդային տարածքը վիճելի Քաշմիր նահանգում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Ի պատասխան Պակիստանի ռազմաօդային ուժերի հարվածների՝ այսօր առավոտյան հնդկական ՌՕՈւ-ն խախտել է վերասկողության գիծը (փաստացի սահման, որը բաժանում է երկու հարեւան երկրները Քաշմիրում)։ Պակիստանի ՌՕՈւ-ն խփել է հնդկական երկու ռազմական ինքնաթիռ, որոնք խախտել են Պակիստանի օդային տարածքը։ Ինքնաթիռներից մեկն ընկել է Քաշմիրի Ազադ տարածքում, մյուսը՝ վերահսկողության գծի շրջանում»,- իր Թվիթերում գրել է պակիստանյան զինված ուժերի մամուլի ծառայության ղեկավար, գեներալ-մայոր Ասիֆ Գաֆուրը։











