Գյուղատնտեսական մթերքներ վերամշակողներն այսուհետ կարող են վարկային միջոցներ ներգրավել աննախադեպ մատչելի պայմաններով:
Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հատուկ մթերող ընկերությունների համար մշակվել է վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման ծրագիր։
- Նպատակային վարկերը պետական սուբսիդավորման արդյունքում տնտեսվարողներին կհատկացվեն տարեկան ընդամենը 3% տոկոսադրույքով: Յուրաքանչյուր ընկերությանը
- տրամադրվող վարկի առավելագույն գումարը կազմում է մինչեւ 1,5 մլրդ դրամ:
Մարման ժամկետն` առավելագույնը մեկ տարի:
Ի դեպ, սուբսիդավորման ենթակա վարկերը պետք է նպատակաուղղվեն բացառապես մթերվող գյուղատնտեսական հումքի` պտուղ-բանջարեղենի, խաղողի եւ կաթի կանխավճարի կամ արժեքի վճարմանը:Նախարարությունը խրախուսում է պայմանագրային հարաբերությունները, ուստի վարկից կարող են օգտվել միայն այն ընկերությունները, որոնք ֆերմերների հետ աշխատում են բացառապես պայմանագրային հիմունքներով:
Ընդ որում, վարկը տրամադրվում է վերամշակողին, իսկ գումարը փոխանցվում է անմիջապես գյուղացիական տնտեսության հաշվեհամարին:











