Ներկայումս հայ-իրանական հարաբերությունների օրակարգում նոր գազամուղի կառուցման հարց չկա: Մարտի 19-ին մամուլի ասուլիսին այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով գազային ոլորտում համագործակցության մասին հարցին:
Նրա նշեց, որ խոսքը նոր գազամուղի կառուցման մասին չէ, ամեն դեպքքում հիմա անհնար է իրականացնել գոյություն ունեցող ծրագրերը:
Վարչապետը տեղեկացրեց, որ մինչեւ Իրան այցելելը հեռախոսով խոսել է Վրաստանի վարչապետի, Ռուսաստանի եւ Թուրքմենստանի նախագահների հետ, նրանց հայտնել մի շարք հարցերի մասին, որոնք մտադիր է քննարկել Իրանում:
Քննարկվել են հարցեր, թե որքանով են Վրաստանը, Թուրքմենստանը եւ Ռուսաստանը հետաքրքված նման քննարկումներում: Դրանք շարունակվում են եւ կշարունակվեն, քանի դեռ հստակ եզրակացություններ չկան:
Տրամադրվածությունը պետք է այնպիսին լինի, որպեսզի զարգանան համագործակցության բոլոր հնարավորությունները ինչպես նշված երկրների, այնպես էլ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հետ:
Այսինքն բոլոր հնարավոր ուղղություններով:
«Պետք է նախաձեռնություններ եւ գաղափարներ ունենալ այն մասին, թե ինչպես զարգացնել համագործակցությունը՝ տարածաշրջանում ինտեգրման եւ կայունության ապահովման համար: Ուախ եմ արձանագրել, որ գործընկերների կողմից հետաքրքություն կա», - ընդգծեց վարչապետը՝ ընդգծելով, որ Հայաստանի օրակարգը եւ գործողությունները թափանցիկ կլինեն գործընկերների համար:











