Շիկակարմիր կատուն, որը ապրում է Ստամբուլի ծայրամասում գտնվող սուպերմարկետի մոտ, խիստ քաղաքականություն է վարում հաճախորդների հանդեպ՝ հայտնում է Sputnik-ը։
Անարգել մտնել խանութ կատուն թույլատրում է միայն կանանց, իսկ, ահա, տաղամարդիկ եւ շները, թեկուզ միայն կողքով անցնող, միանգամից հարձակման են ենթարկվում։ Տեղի բնակիչներից մեկը կատվին տարել է անասնաբույժի մոտ, որը բացատրել է նրա տարօրինակ վարքագծի պատճառը։ Պարզվում է, վերջերս կատուն մայր է դարձել, եւ բնազդները հորմոնների հետ միասին ստիպում են նրան այդ կերպ պաշտպանել ձագերին։ Խանութի աշխատակիցները ապաստան են տվել խստաբարո կատվին եւ նրա համար մուտքի մոտ բույն են պատրաստել։











