Ես ասել եմ՝ մեր զինվորներին դարձրել են վարձկաններ, վճարել են մասնավոր միջոցներից, որպեսզի պաշտպանեն իրենց ունեցվածքը։ Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ հրաժարվելով անուններ տալ։
«Անուններ չեմ տալու»,- ասաց նա՝ նշելով, որ Մարտի 1-ի քրեական գործի մի մասն է ուղարկվել դատարան, մյուս մասով նախաքննությունը շարունակվում է, «երբ նպատակահարամար կգտնենք այլ ապացույցներ ներկայացնելու, դուք տեղյակ կլինեք»,- դիմելով լրագրողներին՝ հայտարարեց Սասուն Խաչատրյանը։











