Ես չեմ կարող լինել ե՛ւ Քաղաքացիական պայմանագրի ե՛ւ ԵԿՄ-ի նախագահ։ ԵԿՄ համագումարից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Սասուն Միքայելյանը՝ հավելելով, որ կուսակցության կանոնադրությամբ նախագահը գործում է երկու տարի, եւ իր ժամկետը լրացել է․ «Մայիս ամսին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համագումարն է լինելու, եւ այդ ժամանակ ես իմ լիազորությունները վայր կդնեմ»։
Հիշեցնենք՝ այսօր՝ ապրիլի 7-ին, ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումարում Սասուն Միքայելյանը միաձայն ընտրվեց վարչության նախագահ, նա միաժամանակ զբաղեցնում է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նախագահի պաշտոնը։











