Մարդիկ ոչ թե պետք է միայն ձեւի համար գնան «Եռաբլուր», որ կյանքում այդ գործին մասնակցություն չունեն, ինչ-որ պետք է իրենց, իրենց ընտանիքների, ծխնողների հետ կապված, Ծառուկյանն ամեն օր այդ խնդիրները կարգավորում է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու ինքը հիշարժան օրերին չի այցելում «Եռաբլուր» պանթեոն:

«Մենք պետք է հասկանանք, գնահատենք, ոչ թե ձեւական հելնեն, գնան մի հատ ծաղիկ դնեն, բայց իրական կյանքում պետք է նրանց ծնողներին հարգել, գնահատել, որ նրանք մխիթարված լինեն, գոնե իրենց վիշտը թեթեւանա»,-ասաց Ծառուկյանը:

Լրագրողի հարցին, թե Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարգսյանը ձեւակա՞ն են գնացել, նա արձագանքեց. «Դա վարչապետի պարտավորությունն է որպես երկրի ղեկավար նա պարտավոր էր գնալու»: