Տարվա 366 օրը քաղաքացու օր է։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք մասնակցելու են քաղաքացու օրվա միջոցառումներին:

«Հատուկ միջոցառում ինչ որ լինի, դա պետք է հիմնավորվի, ասվի։ Պետրոսյան Գեւորգը հարցը բարձրացրեց, որ եթե օրը լինի հիշատակի օր, կարելի էր անել ապրիլի 2–ին, որը ապրիլյան պատերազմին հարյուրքանի հոգի զոհ ենք տվել, որին մարդիկ իրենց կյանքը չեն խնայել։ Հատուկ նրանց ծնողների համար, պատմության համար, հիշելու համար այդ օրը հիշատակվեր։ Կամ եթե հարցը բարձրացվեց,  մի տարի, երկու տարի աշխատելուց հետո նոր այդ օրը դրվեր։ Բայց ամենակարեւորը մենք կողմ ենք քաղաքացու օրվան ամեն օր»,-ասաց Ծառուկյանը: