Այսօր՝ ապրիլի 10-ին լրանում է Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման մեկ տարին, որի կապակցությամբ մեծ ընդունելություն է կազմակերպվել ԲԴԽ-ում:
Միաժամանակ, կբացվի կառույցի նոր շենքը, որին հրավիրված են օրենսդիր, գործադիր մարմինների աշխատակիցներ, դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կներկայացվի ԲԴԽ գործունեության տարեկան հաղորդումը: Անիմացիոն տեսահոլովակների միջոցով կներկայացվեն մեկ տարվա ընթացքումդատական իշխանության մշտադիտարկման արդյունքները, ճանապարհային քարտեզը:
Կներկայացվի նաեւ դատական իշխանության պաշտոնական կայքը:











