Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը իրազեկող տեսանյութ է հրապարակել, թե ինչ կարգով կարելի է ստանալ տարիքային կենսաթոշակ:
Եթե 63 տարեկան եք եւ ունեք առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ, տարիքային կենսաթոշակ ստանալու համար կենսաթոշակ մարմին պետք է ներկայացնել փաստաթղթեր՝ անձը հաստատող փաստաթուղթ, հանրային ծառայությունների համարանիշ, աշխատանքային գրքույկ, լուսանկար:
Կենսաթոշակ նշանակող մարմինը պարտավոր է դիմումից հետո 10 օրվա ընթացքում նշանակել կենսաթոշակ կամ մերժել:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:











