Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում փոփոխություններ կատարեց «ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» որոշման մեջ, որով այդ նշանները պետք է համապատասխանեցվեն միջազգային չափանիշներին:
Հարցը ներկայացրեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Նա նշեց, որ այս կարգավորումներով, հետիոտնային գծանշումներն անցնելուց անմիջապես հետո մեքենան կարելի է կայանել:
Օսիպյանի խոսքով, մգեցված ապակիների մասով փոփոխությունները հանվել են նախագծից, այսօր գործող կարգավորումներով դիմապակին մգեցնել ընդհանրապես չի կարելի:
Նախագծով սահմանվում է, որ մինչև 7 տարեկան երեխաների փոխադրումը թեթև մարդատար ավտոմոբիլում և բեռնատար ավտոմոբիլի խցիկում պետք է կատարվի միմիայն «carseat»-ով: Իսկ 7-ից մինչև 12 տարեկան երեխաների փոխադրումը պետք է կատարվի կամ carseat-ի կամ անվտանգության ամրագոտիների օգտագործման միջոցով:
Արգելվում է մինչև 12 տարեկան երեխաներին փոխադրել մոտոցիկլի հետևի նստատեղին, ինչպես նաև բեռնատար ավտոմոբիլի թափքում (բացառությամբ ֆուրգոն թափքով ավտոմոբիլի)»:











