Որոշ պատգամավորներ չեն տիրապետում եւ պատգամավոր են դարձել Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի, Արարատ Միրզոյանի եւ էլի 1-2-ի շնորհիվ, եթե այդ մարդիկ չլինեին, նրանք 100 ձայն հավաքող մարդիկ չեն, որ էսօր խոսում են: Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Դիտարկմանը, որ ԲՀԿ խմբակցության մասին էլ կա պատկերացում, որ առանց Ծառուկյանի ձայն չէին հավաքի, ԲՀԿ առաջնորդն ասաց. «Հնարավոր է, մեր մոտ էլ կան, ես դեմ չեմ, բայց կարեւորը, բոլորը լսում են: Մենք նախքան խորհրդարան գալը, քննարկում ենք, թե ինչ հարցեր կան, ով է հանդիպել ժողովրդի հետ, ինչ հարց է մտահոգում»:

Հարցին, թե այսինքն ԲՀԿ-ն ավելի ժողովրդավարակա՞ն է, քան «Իմ քայլը», Ծառուկյանն արձագանքեց. «Պրովոկացիոն հարցեր եք տալիս, ձեր ցավը տանեմ: Ինչքան պատգամավորների քանակը մեծ է, այնքան խնդիրները ավելի շատ են լինում:

Հեղափոխությունը խոստումներ են, ժողովուրդը հավատալով հեղափոխություն է կատարել, իսկ դրանից հետո պետք է խոստումներն իրականացնել, պետք է տնտեսական հեղափոխություն: Մարդը պետք է փոփոխություն տեսնի իր առօրյայում:

Ծառուկյանը քնած տեղից էլ արթնանա… ինչ-որ դա ոչ թե անգիր արած տողեր են, այլ ինքնստինքյան, ինքը ինչ զգում է, էսօր ինչ է անհրաժեշտ, ձեր ցավը տանեմ: Ինչ ասել եմ, կարամ գրեմ ստորագրեմ, ու դրանից շեղում չի կարա լինի: Ծառուկյանը արհեստական սարքած, փչած չի, Ծառուկյանը զրոյից կայացած, տեսած, կայացած, ժողովրդի հետ շփվող մարդ ա»: