Կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար վարկեր կարելի է ձեռք բերել 2 տոկոսով:

Այս առնչությամբ, գյուղնախարարության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Կարկտապաշտպան ցանցերը ձեռք բերելու նպատակով հատկացվող վարկերի տոկոսադրույքը, պետության սուբսիդավորման արդյունքում, Ձեզ կհասնի տարեկան ընդամենը 2% տոկոսադրույքով,  իսկ առնվազն 3 հա կարկտապաշտպան ցանցեր ներդնող կոոպերատիվներին եւ սահմանամերձ համայնքներում գործունեություն իրականացնող շահառուներին  վարկերը կտրամադրվեն 0% տոկոսադրույքով:

Վարկերը տրամադրվում են 7 տարի մարման ժամկետով, 1 տարի արտոնյալ ժամանակահատվածով։  Ինտենսիվ պտղատու այգիների համար  մեկ շահառուին տրամադրվող վարկի առավելագույն չափը չի կարող գերազանցել 85 մլն դրամը, խաղողի այգիների դեպքում՝ 36 մլն դրամը, որը նախատեսված է 10 հա տարածքի վրա  կարկտապաշտպան ցանցային համակարգ ներդնելու  համար։

Կարկտապաշտպան ցանցերը Ձեր այգիները գրեթե 100%-ով կպաշտպանեն նաեւ քամիներից,  թռչունների եւ խոշոր միջատների հասցրած վնասներից։ Կարկտապաշտպան ցանցերն ամբողջ աշխարհում համարվում են որակյալ բերքի  ստացման կայուն երաշխիք: