Հենց այսօր հանու՛մ եք մեծահարուստների տների կողքի աղբամանները եւ դնում այն հատվածներում, որտեղ մեր հազարավոր քաղաքացիներն են անցնում: Այսօր՝ ապրիլի 29-ին, խորհրդակցության ժամանակ այս խոսքերով է դիմել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Սանիթեքի» ներկայացուցիչին:

«Կենտրոնական մի շարք փողոցներում տեղադրված են այրված կամ վնասված աղբամաններ, մինչդեռ որոշ թանկարժեք առանձնատների թաղամասերում միշտ նոր աղբարկղեր են:

«Ազատության պողոտայով դեպի Բաբայան փողոց բարձրանալիս աղբամաններն այրված են, կոտրված կամ էլ ընդհանրապես չկան: Շրջելով Հաղթանակ զբոսայգու դիմացի մայթում՝ մեծահարուստների տների կողքին, տեսնում ես նոր աղբամաններ: Հենց այսօր հանու՛մ եք այդ աղբամանները եւ դնում այն հատվածներում, որտեղ մեր հազարավոր քաղաքացիներն են անցնում: Իսկ բակային տարածքներում, կարեւոր չէ՝ ով է այդտեղ ապրում, տեղադրում եք սովորական աղբամաններ: Եթե այդ թաղամասի բնակիչները ցանկություն կունենան՝ թող իրենց միջոցներով փոխեն», - ընդգծել է քաղաքապետը։