ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ մայիսի 2-ին, անցկացնում է հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 42 հարց, որից 27-ը՝ չզեկուցվող, մեկը՝ գաղտնի:

Նշենք, որ կառավարության օրակարգում են մասնավորապես, հետեւյալ հարցերը.

- «Ալեքս» տեքստիլ» ընկերությանը արտոնություն տալու,

- Բռնադատվածների վարկային պարտավորությունները ներելու և որպես պետական աջակցություն ձևակերպելու մասին,

- «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրում փոփոխություն կատարելու նախագիծը,

- «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառա-վարության միջև «Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ» օժանդակության համաձայնագրի թիվ 12 փոփոխության ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին.

- Ներդրումային ծրագրի շրջանակներում «Մանուկյան կոնյակի գործարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին,

- «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության նախագծի մասին եւ այլ հարցեր: