«Խոր Վիրապ» վանական համալիրից ոչ հեռու նախատեսվում է  մեկ հեկտարի վրա կառուցել գյուղատնտեսական զբոսաշրջային տուրիզմի զարգացման կենտրոն։ Այս մասին, այսօր՝ մայիսի 4-ին, Արտաշատ քաղաքում ընթացող «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» գործարար համաժողովի ժամանակ ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։

Նա նաեւ նշեց, որ մարզում իրականացվելու է նաեւ հնագիտական տուրիզմի զարգացմանա ուղղված աշխատանքներ, մասնավորապես ճանապարհ դեպի Արտաշատ մայրաքաղաքի մասունքները, որը գտնվում է Խոր Վիրապ վանական համալիրից ոչ հեռու։

 «Հյուսիս–հարավ մայրուղու եւ երկաթգծի հատման  շրջակայքում նախատեսվում է իրականանել խոշոր գյուղատնետսկան շուկայի հիմնման ծրագիր»,– ասաց Գարիկ Սարգսյանը, հավելելով, որ ԲՈՒՀ–երի հետ կնքվել են հուշագրերի, որոնց շրջանակներում Արարատի մարզում կանցկացվի գիտագործնական պարապմուքններեւ՝ մարզի լոկալ խնդիրների վերբերյալ։

Արարատի մարզպետը նաեւ վստահեցրեց, որ մեծ ուշադրություն է  դարձվում մարզի տնտեսական զարգացմանը, բնապահպանական իրավիճակին, աղքատության կրճատմանը եւ բնակչության եկամուտների աճին։

«Յուրաքանչյուր ներդրումային ծրագրի պատրաստ ենք ցուցաբերել առանձնահատուկ մոտեցում, պատրաստ ենք կապող օղակ հանդիսանալ  շահագրգիռ կողմերի միջեւ»,– ասաց Գարիկ Սարգսյանը։

Հիշեցենք, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում այսօր, մայիսի 4–ին, մեկնարկել է «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» գործարար համաժողովը։

Համաժողովին մասնակցում են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, համաժողովի ժամանակ ներկայացվելու են մարզի ներդրումային հնարավորությունները եւ գործարար ծրագրերը։