ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովի ժամանակ բեմ բարձրացավ՝ արձագանքելու գործարար Փիթեր Նազարյանի ելույթին: Փաշինյանին դուր էր եկել նրա կիրառած «գործավոր» բառը:
«Շատ է խոսվում արեւելահայերենի եւ արեւմտահայերենի մասին, արեւմտահայերենը պահպանելու եւ պաշտպանելու մասին: Ես կարեւորում եմ այն տնտեսական տերմինաբանությունը, որ օգտագործում ենք: Ձեր խոսքից հասկացա, որ «գործավոր» բառը շատ ավելի բարեհունչ ու ճիշտ է հնչում, քան աշխատող բառը, այնպես որ, ճիշտ կանենք՝ այս բառը ներմուծենք մեր իրականություն: Այն շատ ավելի ճիշտ ու արժանապատիվ է հնչում: Տնտեսական հեղափոխության արդյունքում մեր երկրում պետք է լինեն ոչ թե աշխատողներ, այլ գործավորներ, եւ սա, կարծում եմ, ճիշտ արդյունք կլինի: Շնորհակալություն այս գաղափարի համար»,- ասաց նա:











