Այս պահին Արարատի մարզի Հովտաշատ գյուղում ջայլամի տնտեսություն կա: Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, Արտաշատում «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովի շրջանակներում, լրագրողներին դիմելով նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով այդ ծրագրի հեղինակ գործարարին:
«Այնպես որ, այն մարզում, որտեղ ջայլամ պահում են, կոկորդիլոս կպահեն ու կպակեն»,-կատակով ասաց վարչապետը, ինչը առաջ բերեց ներկաների ծիծաղը:
Նա հրաժարվեց այլ հարցերի պատասխանել եւ Արարատի մարզպետի հետ նստելով նույն մեքենան, հեռացավ:
Հիշեցնենք, որ կոկորդիլոս բուծելւ բիզնես ծրագրերի մասին հայտարարել էր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:











