Հաղթանակը հնարավոր է նախաձեռնողականության պայմաններում, հնարավոր չէ պաշտպանվելով հաղթել: Այդ մասին Արցախում ընթացող «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» համաժողովում ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության անդամ Ավետիք Չալաբյանը:
Իր ելույթում նա նշեց. «Մեր այսօրվա իրավիճակը 100 տարի առաջ ունեցած մեր ռազմաքական պարտության հետեւանք է, որի արդյունքում թուրք- ադրբեջանական եւ բոլշեւիկյան դաշինքը մեզ վերցրեց հրե օղակի մեջ եւ հայրենազրկեց՝ թողնելով մեր մեծ հայրենիցիք շատ փոքր հատված: Արցախյան հակամարտությունը եւ հայ- ադրբեջանական հակամարտությունը պետք է դիտարկել այդ համատեքստում,մեր ժողովրդի իրավունքների վերականգնման երկարաժամկետ պայքարի մաս: Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակը, դա մեր բնական անքակտելի իրավունքների վերականգնման առաջին կարեւորոագույն քայլերից մեկն է, բայց բնավ վերջինը չէ: Մենք գտնվում ենք այդ գործընթացում եւ այն կարող է շատ երկար տեւել: Հաղթանակը հնարավոր է նախաձեռնողականության պայմաններում, հնարավոր չէ պաշտպանվելով հաղթել: Այստեղից երեւում է Շուշիի բարձունքը, որը մարդիկ գրավել են ֆանտաստիկ նախաձեռնողականության պայմաններում, դա երեւակությունից դուրս բան է եղել, որը մարդիկ արել են: Կարծում եմ, որ դրանից հետո սկսված կարգավորման դիվանագիտական գործընթացն ինչ-որ իմաստով արժեզրկել է այն ռամզական հաջողությունները, որոնք մենք ունեցել ենք: Մարտի դաշտում մենք եղել ենք շատ ավելի քաջ, քան հետո, երբ մեր վրա վերցրել ենք միջագզային, այսպես ասած, գոյություն չունեցով իրավունքի պարտադրանքը, , որը մեզ չի տանում կարգավորման: Մենք հրաշալի հասկանում ենք, որ Մադրիդյան սկզբունքները չեն տանում ոչ մի կարգավորման, բայց չգիտեմ՝ ինչ պատճառով շարունակում ենք բանակցել:
Մենք պետք է ունենանք հստակ նպատակ՝ Արցախի վերջնական ազատագրումը եւ միացումը Հայաստանին, որպես միասնական հայկական պետություն, միաժամանակ բանակցային գործընթացը եւ կարգավորման գործընթացը պետք է առաջ մղենք հետեւողականորեն, նախաձեռնողականորեն, բայց այնպիսի քայլերով, որպեսզի ոչ մեկն առանձին վերցրած չեն խաթարի պրոցեսի վերջնական նպատակը: Այդ իմաստով Արցախի եւ Հայաստանի միջեւ ռազմաքաղաքական դաշինքը վաղուց հասունացած խնդիր է, որի մասին երկու անգամ բարձրաձայնվել է, բայց տարբեր պատճառներով հետ ենք կանգել: Կարծում եմ, որ այս անգամ մեր հավաքական կամքը պետք է բերի այն հետեւողականությանը, որպեսզի այդ ռազմաքաղաքական դաշինքը տեղի ունենա: Տարօրինակ է, որ այն չկա, քանի որ երկու հայկական պետությունների միջեւ կան բազմաթիռ գործառնություններ, միասնական հայկական բանակն է պաշտպանում Արցախի սահմանները եւ դա պետք է դրվի իրավական հողի վրա: Ռազմաքաղաքական դաշնագիրը պետք է լինի կարեւոր քայլ Արցախի սուբյեկտայնության բարձրացման ճանապարհին: Մենք պետք է ճանաչենք Արցախի իշխանությունները, որպես Արցախի ժողովուրդը լեգիտիմ ներկայացնող լեգիտիմ սուբյեկտ:
Հուսով եմ, որ այս համաժողովի արդյունքում կձեւավորվի հանձնախումբ, որը կշարունակի աշխատանքները, եւ իր խնդիրը կլինի այդ դաշինքի իրավական ողջ բազայի պատրաստումը: Մենք այսօր չպետք է սահմանափակվենք լոկ հայտարարություններով, կոչեր անելով եւ իրար մղելով ինչ-որ գործողություննրի: Մենք պետք է մեր ջանքերը համադրենք այդ գործողությունը իրականացնելու համար, եւ միայն այդ դեպքում է, որ նախաձեռնողականությունը կբերի որոշակի արդյունքների: Եւ ՀՀ եւ Արցախի իշխանությունները՝ ի դեմս մեզ, մեր կոլեկտիվ կամքի կտեսնեն այն վեկտորը, որից հնարավր չի լինի այլեւս շրջվել»:











