Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ հանրապետությունում այսուհետ սուպերվարչապետության սպառնալիքը վերացված է։ Հիշեցնենք, որ տերմինն առաջ է եկել երկրի սահմանադրությունում փոփոխություններ մտցնելուց հետո, եւ դրա գլխավոր քննադատներից մեկը ինքը՝ Նիկոլ Փաշիյնանն էր։

«Պետք է հասկանալ, թե ինչ է սուպերվարչապետական համակարգը։ Եվ ինչ է նշանակում հակառակը՝ երկիր, որտեղ չկա իշխանության ուղղահայաց։ Ինչո՞ւ է սուպերվարչապետը կանգնում լուսացույցի կարմիր լույսի տակ (մինչ այդ Փաշինյանը տեղեկացրել էր, որ իր շարասյունը կանգ է առնում լուսացույցի տակ)։ Մամուլի ասուլիսում հարցեր չեն բաժանում։ Այն, ինչ տեղի ունեցավ մեկ տարում, անգամ մեր շփումը հիմա։ Վերջին 30 տարում քանի՞ անգամ է նման բան եղել։ Սուպերվարչապետությունն այն է, երբ բիզնեսներ են բաժանում, բաժին են մտնում, բիզնեսը խլում են, նշանակում են դրածոներ, տնօրինում են քրեական գործերը եւ դատավճիռները, Բաղրամյան 26-ի նստավայրը վերադարձրինք նախագահին։ ԱԺ եւ նախագահի նստավայրի դռները բաց են։ Համակարգը, որը ես քննադատել եմ, առաջին հերթին նկատի ուներ թվարկածս։ Դուք տեսել ե՞ք վարչապետի, որը ցուցմունքներ է տալիս դատարանում։ Ոմանք դա շոու անվանեցին։ Դա շոու չէ, այլ քաղաքական կամքի եւ բացարձակ թափանցիկության դրսեւորում։ Սուպերվարչապետությունը վերացված է։ Դեմոկրատական երկրում չի կարող սուպերվարչապետություն լինել։ Եթե խոսքը 1-2 գերատեսչության կարգավիճակի մասին է, այստեղ փաստարկներ կան։ Եթե խոսքը ԱԱԾ-ի մասին է, նրան նախարարության կարգավիճակ տալու մասին, ապա մենք ցանկանում ենք երկրում նոր Սերժ Սարգսյա՞ն։ Այդպիսին էր նրա կարիերան։ Սուպերվարչապետությունն այն է, երբ մի խումբ կամ մարդ իշխանությունը պահում է եւ ասում՝ չեմ տա ոչ մեկին։ Իսկ ես ասում եմ՝ ես իշխանություն չունեմ։ Իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Երկրում, որտեղ իշխում է դեմոկրատիան, չի կարող սուպերվարչապետություն լինել։ Անցած տարվա գլխավոր ձեռքբերումն այն է, որ չկա սուպերվարչապետական համակարգը։ Եվ դուք դրա վկայությունն եք, որ կարող եք ցանկացած հարց տալ»,- փաստել է Նիկոլ Փաշինյանը։