Ռեպորտաժ են սարքել, ասում են՝ վարչապետն ասել է, որ ՀՀԿ-ի գործունեությունը պետք է կասեցվի, բայց չի կասեցրել, վայ ստորի մեկը: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, իր մեծ ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նկատեց, որ կուսակցություն կասեցնելու որոշում կայացնելու լիազորություն ունի Սահմանադրական դատարանը. «Մեր օրենսդրությամբ կուսակցություն կասեցնելու համար պետք են օրենսդրական երեք հիմքեր»:

Փաշինյանը տեղեկացրեց, որ դեռ 2017-ին օրենքի նախագիծ է գրել, որը ընտրակեղծիքների կազմակերպման մեջ ներգրավված քաղաքական ուժերի գործունեությունը կասեցնելու հնարավորություն կտար. «Ցավոք, «Ելք»-ի իմ գործընկերները չհամաձայնեցին, որ այդ նախագիծը դնեմ շրջանառության մեջ: Երկրորդ, ՀՀԿ-ի կասեցնելը պոզով-պոչով է լինո՞ւմ: Ժողովուրդն է կասեցրել ՀՀԿ-ին»: