Պետք է ավելի խիստ լինել եւ պետական պաշտոններում նշանակելիս հաշվի առնել նաեւ զինված ուժերում մարդկանց ծառայելու հանգամանքը: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Նախորդ իշխանությունների օրոք դա հաշվի չի առնվել, այս իշխանությունների օրոք էլ հաշվի չի առնվում: Ես կարող եմ խոստանալ՝ որ եթե մենք իշխանության գանք, հաշվի կառնենք: Խոսքը գործադիր իշխանության մասին է», ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ եթե ինքը ծառայած չլիներ, չէր լինի այն, ինչ այսօր կա:

« Իմ կոչն այն կլինի, որ հայրենիքի պաշտպանությանը բոլորս մասնակցենք, մեր ներդրումն ունենանք»,- ասաց Մարուքյանը: