Մեր ներքին չաթերում կարող եմ բառեր ասել, ու արտահայտություններ անել, որը այլոց համար կարող է հնչել արտառոց, բայց սովորական խոսակցական է: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Փամբուխչյանը, անդրադառնալով երեկվա «Իմ քայլը» խմբակցության արտահերթ նիստի ժամանակ արած հայտարարությանը, որ «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորների պահվածքը իրեն անհանգստացնում է: Նրա խոսքով՝ իրեն գոհացնում է խմբում առկա արդյունավետությունը, և ինքը՝ որպես թիմի անդամ, դժգոհություն չունի իր թիմից:
«Ասել եմ, որ լավ կլինի, եթե մեկ անգամ ևս հավաքվենք, և մի փոքր աշխատանքային քննարկում անցկացնենք, քանի որ առաջիկայում չէր նախատեսվում: Դա չի ենթադրում, որ դրա մեջ արտառոց բաներ կան: Մեր ներքին խոսակցություններում ավելի ազատ ենք շփվում, և ես տարբեր բառեր կարող եմ օգտագործել մեր ներքին շփումներում»,- ասաց «Իմ քայլի» պատգամավորը:











