Ձերբակալվել են «Ադեկվադ» հասարակական կազմակերպության երկու անդամներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում  տեղեկացրել է «Ադեկվադ» հասարակական կազմակերպության ղեկավար Արթուր Դանիելյանը` նշելով, որ տղաներին ձերբակալել են գրասենյակից դուրս գալիս եւ տեղափոխել են Երեւան քաղաքի Կենտրոնի բաժին:

Նա նշել էր նաև, որ արդեն իսկ ինքն ուղևորվում է ոստիկանական բաժանմունք` տեղեկանալու համար, թե ինչ պատճառով են ձերբակալել տղաներին:

Այնուհետև նրանց ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տեղադրվել, որ Արթուր Դանիելյանին ու Կոնստանտին Տեր-Նակալյանին և ևս 7 հոգի ձերբակալվել է Ոստիկանության բակում: