Հայաստանի Ազգային ժողովը շարունակու է արտահերթ նստաշրջանի աշխատանքը, որի նախաձեռնողը կառավարությունն է:

Նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 13 հարց, որոնք բոլորն էլ նստաշրջանի առաջին օրքը քննարկվել եւ քվեարկվել են:

Այսօր կքննարկվեն այն օրինագծերը, որոնք ընդունվել են առաջին ընթերցմամբ եւ կարիք կա ընդունելու երկրորդ ընթերցմամբ:

Դրանց թվում են

-              «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,

-              Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին,

-              «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,

-              «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին,

-              «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին:

Հիշեցնենք, որ նստաշրջանի առաջին օրը ԱԺ-ին ՏՄՊՊՀ երկու անդամ է ընտրել Էդգար Ճաղարյանին (երկու տարով) եւ Կարեն Սեդրակյանին (մեկ տարով): Նրանց թեկնածությունն առաջադրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: