Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները հոկտեմբերի 3-ին սկսեցին Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին լիազորություններից զրկելու նախաձեռնության քննարկումը, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին կառավարող «Իմ քայլը» դաշինքը որոշեց նախաձեռնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման գործընթացն այն բանից հետո, երբ ՍԴ-ն Սահմանադրությանը հակասող էր ճանաչել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրանքի կետերը։ Բայց խորհրդարանը կարող է միայն ՍԴ-ին դիմել նման նախաձեռնությամբ, իսկ որոշումն ընդունելու է Սահմանադրական դատարանը ձայների 2/3-ով։