Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Երեւանում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական միության բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի արդյունքներին, ինչպես նաեւ ԵՏՄ շրջանակում համագործակցության խորացման հարցերին: