Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ժամը 09:29-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ներքին Չարբախի 1-ին փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ հայտնվել արգելապատնեշի վրա. առկա է վառելիքի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ներքին Չարբախի 9-րդ փողոցում «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Աշոտ Մ., ծնված 1993 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ հայտնվել ճամփեզրին գտնվող քարերի վրա: Տուժածներ չկան:

Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան երթեւեկելի գոտի եւ փակել գազի բալոնի փականը: