Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը քիչ առաջ ժամանեց Երեւանի ընդհանուր իրավասության  դատարանի Շենգավիթի նստավայր, որտեղ քիչ անց կհրապարակվի նրան կալանավորելու քննչականի ներկայացրած միջնորդության որոշումը:

Նա հրաժարվեց պատասխանել NEWS.am-ի հարցերին, սակայն նրա պաշտպան Սամվել Դիլբանդյանը մեզ հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ դատարանը հաշվի կառնի Ռազմիկ Աբրահամյանի տարիքը եւ առողջական վիճակը. «Դա քրեական դատավարության օրենքով է սահմանվում,որ խափանման միջոց կիրառելու ընթացքում պետք է հաշվի առնենք եւ հանցագործության ծանրությունը եւ տարիքը եւ առողջական, ընտանեկան, մյուս հանգամանքները»:

Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 200 հոդվածի 3-րդ կետով (առեւտրային կաշառք):

Ռազմիկ Աբրահամյանին կալանավորելու միջնորդությունը  քննում է դատավոր Դավիթ Բալայանը: