Fox News հեռուստաալիքը կազմել է անցնող տարում ավիաչվերթների ուղեւորների ամենախենթ արարքների ցուցակը։

Նշենք, մեր կարծիքով, առավել խենթ արարքները։

«Մետաղադրամ՝ հաջողության համար»

Չինական «Տյանխե» օդանավակայանում չվերթներից մեկը ուշացել է ուղեւորի տարօրինակ արարքի պատճառով։ Նա որոշել է «հաջողության համար» մետաղադրամ գցել ինքնաթիռի պաստառների արանքը։ Արդյունքում մետաղադրամը հայտնվել է շարժիչի կողքին։ Ավելի ուշ տղամարդը պատմել է, որ դա արել է զոքանչի պնդմամբ, քանի որ ինքը մեկնում էր դստեր հետ, որի համար դա առաջին թռիչքն էր։

«Զուգարանի հերթ»

Անցնող տարի ամերիկյան չվերթներից մեկի ուղեւորների վրդովմունքն է առաջացրել մի զույգ, որը երկար ժամանակ փակվել է ինքնաթիռի զուգարանում, ինչի հետեւանքով դրա մոտ երկար հերթ է գոյացել։

«Մաքուր օդ»

Ուղեւորների ամենատարօրինակ արարքներից է «մաքուր օդ շնչելու համար» իլյումինատորը բացելու փորձը։ Ինչպես նշում է հեռուստաալիքը, միջադեպը տեղի է ունեցել «Սիամինի ավիաուղիների» ինքնաթիռում, իսկ տարօրինակ արարքի լուսանկարները տարածվել են համացանցում։

«Մերկ ուղեւորը»

Ամենախենթ ուղեւորների ցուցակում ֆավորիտներից մեկը տղամարդ է, որը փորձել է բացարձակ մերկ բարձրանալ ինքնաթիռ։ Միջադեպը տեղի է ունեցել «Դոմոդեդովո» օդանավակայանում։ Բարեբախտաբար, օդանավակայանի աշխատակիցներին հաջողվել է կանգնեցնել ուղեւորին։