Դեկտեմբերի 22-ին, ժամը 14:03-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գորիս-Որոտան ավտոճանապարհին հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:32-ին: Այրվում է մոտ 13 հա բուսածածկույթ:

Ժամը 18:25-ին մթության և ճանապարհի դժվարանցանելիության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն: