Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի ոստիկանները նկատել են, որ Սուրբ ծննդի առթիվ մանկատան երեխաների համար իրենց հավաքած խաղալիքներից մի քանիսն անհետացել են, հայտնում է Fox News-ը։

Նրանք ցնցվել են այն մտքից, որ գողությունը կարող էր իրավապահներից մեկը կատարել։

Երկար չմտածելով՝ ոստիկանները որոշել են ստուգել տեսախցիկները, եւ գողը գտնվել է։

Պարզվել է՝ դա բաժանմունքի ծառայողական շներից մեկն է՝ ոսկեգույն ռետրիվեր Բենը։

Ճիշտ է, տեսախցիկը ցույց չի տվել, թե ուր է նա տարել խաղալիքները․․․

Ոստիկանները խաղալիքներն այլ սենյակ են տարել, որպեսզի դրանք Բենին հասանելի չլինեն։