Երբ երկրի նախագահը բացարձակ ապօրինի անազատության մեջ է, երբ հասարակության մի փոքր հատված ատելության ոչ մարդկային կրքերով է լցված, երբ ժամանակավոր, բայց վտանգավոր իշխանության գործը ոչ թե ներկայում է, այլ անցյալում, մենք պարտավոր ենք առաջ նայել: Այս մասին այսօրէ՝ դեկտեմբերի 25-ին, Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հավաքում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյանը:
«Խաղաղ, վստահ, առանց չարության, ինչպես գործել է նախագահ Քոչարյանը: Ես ձեզ այդպես ապրելու կամք ու տոկունություն եմ մաղթում, ձեր տեսակն է պետության ու հասարակության առանցքը: Մենք հաղթելու ենք, որովհետեւ արդարության համար ենք պայքարում: Ուժեղ, կազմակերպված Հայաստանի համար ենք պայքարում, պայքարում ենք հաղթանակած նախագահի համար: Դուք մեր երկրի ճակատագրի մասն եք, վաղվա հաղթանակների սկզբնավորողը: Դուք բացառիկ օրինակ ունեք, Ռոբերտ Քոչարյանի օրինակը: Նա միշտ հաղթել է, հաղթելու է նաեւ այս անգամ, սա ճակատագիր է: Ուժեղ եւ արդար եղեք, ճակատագրով մենք դատապարտված ենք ազատության եւ հաղթանակի»,-ընդգծեց Աղվան Վարդանյանը՝ հավելելով, որ 2020 թվականին շատ գործ ունեն անելու:











