Նոր խմիչքի, նոր բրենդի ձեւավորման պրոցես է տեղի ունենում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով փաստին, որ մրգային գինիների արտահանման աճը 11 ամիսներին կազմել է 75 տոկոս:

«Գիտեք, որ մրգային գինիները այդքան էլ տարածված չեն, փաստորեն այս ցուցանիշները ցույց են տալիս, որ դրանք կարող են բավական լուրջ հետաքրքրություն առաջացնել աշխարհում եւ, ըստ էության, հայկական «նոու-հաուի» էլեմենտներ են կրում իրենց մեջ»,-ասաց վարչապետը:

Նա նաեւ կարեւորեց ելակի եւ վարունգի արտահանման աճի ցուցանիշները. «Որովհետեւ դա համընկնում է գյուղատնտեսության արդյունաբերականացման մեր տեսլականի հետ»: