2020թ. հունվարի 1-ից ավտոմեքենայի առջևի հողմապակին թաղանթապատված վիճակում կամ լուսաթափանցելիության չափի խախտմամբ կամ կարգի խախտմամբ վարագուրապատված վիճակում վարելու փաստով կազմված արձանագրությունը այլևս չի բեկանվելու։ Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը։

Ոստիկանության հայտարարության համապատասխան՝ խախտումները վերացնելը չի ազատում վարչական պատասխանատվությունից։