Ստամբուլում փողոցներից մեկում չնախատեսված վայրում կայանցված մեքենան տարհանելու ժամանակ մեքենայի մեջից 85–ամյա կին է վայր ընկել։

Թուրքական TRT–ի փոխանցմամբ՝ Ստամբուլում տարհանող մեքենան մոտեցել է չթույալտրված մասում կայանված մեքենային եւ սկսել բարձրացնել այն՝ երբ մեքենայի դուռը բացել է  մի կին եւ փորձել դուրս գալ, սակայն վայր է ընկել։

85–ամյա կինը ոտքի կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց։

Պարզվել է, որ մեքենայի վարորդը կոմունալ հաշիվները վճարելու համար մոտեցել էր հարեւանությամբ գտնվող բանկ եւ վերադառնալու ժամանակ տեսնելով մորը գետնին ընկած՝ ուշագնաց է եղել։