Մարտի 16–ից ապրիլի 16–ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ամբողջ տարածքում կառավարության որոշմամբ հայտարարվող արտակարգ դրության ժամանակ գործելու են անձանց սեփականության իրավունքի սահմանափակումներ։
Որոշման նախագծում այս առնչությամբ, մասնավորապես, ասվում է.
«Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գույքը, ներառյալ` դեղերը, բժշկական պարագաները ու այլ միջոցները պարետի կողմից սահմանված դեպքերում եւ կարգով կարող են օգտագործվել արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման նպատակով, որոնք իրավունք ունեն ստանալու համարժեք փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով»:
Կառավարությունն այսօր մեկ ամսով ՀՀ ողջ տարածքում արտակարգ դրություն կհայտարարի











