Հունվարի 31-ից գործող հանձնաժողովը չփոփոխելու համար պարետ նշանակվեց փոխվարչապետը, այլ ոչ թե վարչապետը: Այս մասին  այսօր` մարտի 16-ին, ԱԺ հատուկ նիստի ժամանակ ասաց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի այն հարցին, թե ինչու պարետ նշանակվեց փոխվարչապետը, այլ ոչ թե վարչապետը:

«Պարետին տրված է լիազորություն սահմանել այն տարածքները, որտեղ հանրային սննդի օբյեկտները, զվարճանքի վայրերը եւ այլն պետք է չգործեն: Այսինքն այստեղ գործում է այն տրամաբանությունը, որ եթե որեւէ տարածքի վերաբերյալ չի կայացվել որոշում, որ այդ օբյեկտները պետք է չգործեն, ուրեմն դրանք պետք է գործեն: Այստեղ կա երկու շահ, որ մարդն աշխատի եւ եկամուտ ստանա, որպեսզի կարողանա իր կոմունալը վճարի եւ երկրորդ շահը, որ  նա չվարակվի կորոնավիրուսով, եւ եթե մենք որեւէ մեկը բացարձակացնեինք, արդյունքում հաղթահարելը շատ ավելի դժվար էր լինելու: Այսօր մենք չենք ասել, որ վերջ, բոլոր ռեստորանները հանրապետությունում պետք է փակվեն: Նախ պետք է միջոցն արդարացված լինի եւ երկրորդն էլ, երբ էդ բոլոր ռեստորանները փակում ենք, մենք ասում ենք ենք` դուք էլ եկամուտ չեք ստանալու, այստեղ հարց է առաջանում` բա որտեղից ենք մենք էդ եկամուտը ստանում: Այդ պատճառով մենք այդ որոշումները կկայացնենք ըստ համաճարակաբանական իրավիճակի: Ինչո՞ւ պարետը վարչապետը չէ, այլ փոխվարչապետը ես արդեն ասացի որ հանձնաժողովը, որը հունվարի 31-ից գործում է, իր կարգավիճակը փոխենք եւ այդ կարգավիճակով աշխատի, այսինքն կառույցի կարգավիճակն ենք փոխել»,- ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք մարզերում լինելու են թեստեր եւ թեստավորում կատարվելու է, Փաշինյանն ասաց, որ կարեւորը թեստի առկայությունը չէ, այլ ախտորոշման լաբորատորիայում, որը Հայաստանում 3 հատ է:

«Այդ թեստն առանց լաբորատորիայի ոչ մի բան է: Հետեւաբար մարզի  բնակիչը դիմում է կամ Ոստիկանություն, կամ Շտապօգնություն  եւ էնտեղի բժշկական անձնակազմը ցուցումներով հասկանում է` էս մարդը պետք է թեստի հասնի, թե չէ, որովհետեւ էդ էլ փաստ չի, որ մենք բոլորին պետք է թեստի ենթարկենք: Օրինակ երեկ երբ ինձ ուղարկեցին կադրեր, թե ես ոնց եմ էդ վարակված մարդու հետ շփվել, ես ջերմությունս չափեցի եւ ջերմություն ունեի, բայց թեստով բացասական եղավ: Ինքը նախարարն ասում էր, որ այդտեղ 0.001 հավանականություն կար, երեւի ակնարկում էր, որ էդ մի քանի հատ տեստը չփչացնենք, բայց քանի որ իրավիճակը նուրբ էր, ես խնդրեցի»,-ասաց նա:

Նշենք, որ այսօր ավելի վաղ Կառավարությունն արտահերթ նիստում որոշում է կայացրել ՀՀ տարածքում արտակարգ դրություն հայտարարել:

Այս պահին էլ Հայաստանի Ազգային ժողովը հատուկ նիստ է նիստ է հրավիրել՝ քննարկելու արտակարգ դրություն հայտարարելու կառավարության որոշումը:

Նշենք, որ այս պահին Հայաստանում պաշտոնապես հաստատվե