Ռեստորանների համար այս պահին սահմանափակում չկա։ Այս մասին այսօր՝ մարտի՝ 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը։

«Հանրային սննդի օբյեկտների գործունեությունը կարող է սահմանափակվել պարետը։ Այս պահին պարետի նման ցուցում չկա»,- հայտնեց Դանիելյանը։

Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ Հայաստանում հայտարարվել է արտակարգ դրությունը՝ մարտի 16–ից մինչեւ ապրիլի 14–ը։