Հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ոստիկանության Դիլիջանի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ Դիլիջանի Գետափնյա փողոցի շենքերից մեկի մի բնակիչ թմրամիջոց է պահում եւ օգտագործում։

Ապրիլի 6-ին ոստիկանության Տավուշի մարզային վարչության, Դիլիջանի բաժնի ոստիկաններն ու Դիլիջանի քննիչները խուզարկություն կատարեցին կասկածվողի բնակարանում եւ կից օժանդակ շինություններում։

Ավտոտնակում հայտնաբերվեց փաթեթավորված դեղնականաչավուն կանփանման զանգված։

Նշանակվել է փորձաքննություն։