Ինձ համար ընդունելի չէ, որ տաքսիների վարորդները առանց դիմակի են եւ ձեռնոցների: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Վարակի կանխարգելման գործողությունները համակարգող Երեւանի օպերատիվ շտաբի ղեկավար, Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք տաքսիներում ախտահանման աշխատանքներ իրականացվում են, արդյոք ընդունելի է, որ վարորդներն առանց դիմակի ու ձեռնոցների են:
«Դդիմակ կրելը մեր բոլորի պարտավորությունն է, երբ փակ տարածքում ենք: Դա փոխադարձ հարգանքի քայլ է: Տաքսիները մասնավոր սեկտոր են, երբեմն դրանք հաշվառված չեն, որովհետեւ կան տաքսիներ, որոնք անգամ հատուկ նշաններ չունեն իրենց վրա:
Բայց ես անձամբ նկատել են տաքսու վարորդների, որոնք ոչ միայն դիմակով են, այլեւ ախտահանիչ նյութերով մաքրում են մեքենայի ներսի հատվածը: ԵսԵս նաեւ տեսա մի տեսանյութ, որտեղ մասավոր սեկտորի տաքսու վարորդը օնլայն պատվեր ընդունելիս հարցրեց՝ իսկ դուք դիմակ կրո՞ւմ եք: Բացասական պատասխան ստանալով ասաց՝ կներեք, ես ձեզ չեմ սպասարկի»,-ասաց Հարությունյանը:
Նա տեղեկացրեց, որ շատ եվրոպական քաղաքներում տրանսպորտն աշխատում է, բայց պարտադիր է դիմակ կրելը, նաեւ կան այլ սահմանափակումներ:











