Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ այսօր՝ ապրիլի 12-ին, մատուցվում է Սուրբ Հարության պատարագ։

Հայրապետական Սուրբ Պատարագի ժամանակ դուրս կբերվի Հայոց Եկեղեցու մեծագույն սրբություններից մեկը՝ Տիրոջ Կենաց փայտի մասունքով խաչը։

Հիշեցնենք՝ երեկ երեկոյան մատուցվել է Սուրբ Զատկի Ճրագալույցի պատարագ, որով սկսվում է զատկական տոնակատարությունը։